Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան (հոգևոր հովիվ)

Ծնվել է 1983 թ. մայիսի 23-ին Ստեփանավանում:

1990-2000 թթ. սովորել է Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում:

2001-2003 թթ. ծառայել է Հայոց բանակում՝ որպես ականանետային հաշվարկի կրտսեր սերժանտ:

2003-2006 թթ. սովորել է Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում և ստացել ագրարային մենեջերի որակավորում:

2008-2014 թթ. սովորել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարանում, ապա ընծայարանում:

2012-2014 թթ. ստանձնել է վարժարանի գրադարանի վերատեսուչի պարտականությունները:

2014 թ.-ի հունիսի 8-ին, Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ, ձեռնադրվել է սարկավագ:

2014 թ.-ին ավարտել է ուսումը Երուսաղեմում և վերադարձել է հայրենիք:

2015-2021 թթ․ ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այդ ընթացքում այցելել է Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն», հոգեւոր զրույցներ վարել սիրիահայերի եւ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքների հետ: Արևմտահայերենից արևելահայերեն փոխադրություններ է կատարել www. surbzoravor.am կայքի համար:

2021 թ.-ի նոյեմբերի 21-ին, Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի կողմից, ձեռնադրվել է քահանա: Ձեռնադրությունից հետո ծառայության է անցել Գեղարքունիքի թեմում՝ որպես Ճամբարակի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ:

2022 թ.-ի մայիսի 9-ից ծառայության է անցել Արցախի թեմում՝ որպես Մարտակերտ քաղաքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ:

2023 թ.-ի մայիսի 23-ին, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից, արժանացել է գնահատանքի գրի:

2023 թ.-ի սեպտեմբերի 25-ին Արցախից բռնի տեղահանության արդյունքում տեղափոխվել  է Մայր Հայաստան:

2023 թ.-ի հոկտեմբերի 19-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից ծառայության է նշանակվել Արարատյան Հայրապետական թեմում։ Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ ծառայության է անցել Ս. Երրորդություն եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա։

2024 թ.-ի օգոստոսի 20-ին ծառայության է նշանակվել Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա: 

2025 թ.-ի մայիսի 27-ին ծառայության է նշանակվել՝ որպես Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ:

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ։