Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան (հոգևոր հովիվ)

Ծնվել է 1963 թ. փետրվարի 10-ին Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Սովորել է ԼՂԻՄ-ի գյուղատնտեսական տեխնիկումում։

1982-1984 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1990-1992 թթ. սովորել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի քահանայից պատրաստման  լսարանում:

1992 թ. հունվարի 10-ին ձեռնադրվել է որպես սարկավագ, իսկ փետրվարի 23-ին՝ ամուսնացյալ քահանա և ծառայության կոչվել Արցախի թեմում՝ որպես Գանձասար վանքի վանահայր։

1993-2008 թ․ նշանակվել է Դադիվանքի վանահայր։  

2008-2011 թթ․ ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն  եկեղեցում։ 

2011 թ․ նշանակվել է Արցախի թեմի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի հոգևոր  հովիվ:

2015 թ.-ից նշանակվել է Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ:

2021 թ.-ի հունվարից ծառայել է որպես Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ:

2022 թ.-ի մայիսից մինչև 2023 թ սեպտեմբերի բռնի տեղահանումը եղել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի Մեծառանից Սուրբ Հակոբավանքի  վանահայրը:

2023 թ. դեկտեմբերի 1-ից ծառայության է անցել Արարատյան Հայրապետական թեմի Եռաբլուրի Սրբոց Նահատակաց եկեղեցում՝ որպես հոգեւոր հովիվ։

Պարգևատրվել է մի շարք շքանշաններով՝ ՀՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճան, Սուրբ Ղևոնդ երեց, Անդրանիկ Օզանյան, Վազգեն Սարգսյան, Արծիվ Մահապարտ, Մեսրոպ Մաշտոց, Արիության, Մայրական երախտագիտության և այլն:

 

Ամուսնացած է, ունի չորս զավակ: