Qahana.am 13 տարեկան է

Բոլոր շնորհավորանքները

Մանուկների օրը Նուբարաշենում

Մանուկների օրը Նուբարաշենում

Սիրով տեղեկացնում ենք, որ ս/թ հունիսի 1-ին ժամը 18:00 Նուբարաշենի Սրբոց Նահատակաց Եկեղեցու բակում կկատարվի մանուկների օրհնության կարգ: Այ... Կարդալ ավելին »

Օծվեցին ջրօրհնեքի խաչն ու ս. Մովսես Տաթևացու սրբապատ...

Օծվեցին ջրօրհնեքի խաչն ու ս. Մովսես Տաթևաց...

Մայիսի 27-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեցին Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու ջրօրհնեքի խաչը և... Կարդալ ավելին »

Համերգ՝ նվիրված Մայիսի 28-ին

Համերգ՝ նվիրված Մայիսի 28-ին

Մայիսի 28-ին ԱՀԹ Նոր Նորքի ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը մասնակցեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտ... Կարդալ ավելին »

«Իմ սպասելիքները գերազանցվեցին». Հովհաննես Չեքիջյան

«Իմ սպասելիքները գերազանցվեցին». Հովհաննես...

Մայիսի 27-ին ԱՀԹ Երևանի ս.Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության Օվսաննա երգչախումբը Հայ հոգևոր երժշտության պետական կենտրոնի հրավերով հա... Կարդալ ավելին »

Կորուսյալ դրախտի վերադարձի բաղձանքով. ուխտավորի նոթեր

Կորուսյալ դրախտի վերադարձի բաղձանքով. ուխտ...

Մայիսի 6-ին Երևան-Վարշավա-Մադրիդ ինքնաթիռը վայրէջք կատարեց Իսպանիայի մայրաքաղաքում: Մայիսի 7-ին գնացքն արդեն մեզ տանում էր Լուգո, որտեղ տ... Կարդալ ավելին »

Օծվեցին Մասիսի նորակառույց եկեղեցու խաչերն ու զանգը

Օծվեցին Մասիսի նորակառույց եկեղեցու խաչերն...

Մայիսի 25-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեցին Մասիսի նորակառույց եկեղեցու գմբեթների երեք խաչե... Կարդալ ավելին »

Սուրբ Հոգու գալստյան օրը մխիթարությամբ լեցուն

Սուրբ Հոգու գալստյան օրը մխիթարությամբ լեցուն

Մայիսի 24-ին՝Հոգեգալստյան տոնին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու... Կարդալ ավելին »

Պատվոգրեր շնորհալի երեխաների հայտնաբերման ու աջակցմա...

Պատվոգրեր շնորհալի երեխաների հայտնաբերման ...

Մայիսի 25-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանին պա... Կարդալ ավելին »

Հայոց ցեղասպանությանը նվիրված մեկամյա միջոցառումների...

Հայոց ցեղասպանությանը նվիրված մեկամյա միջո...

Մայիսի 24-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ ԱՀԹ երիտասարդաց միությունների կազմակերպած Հայոց ցեղաս... Կարդալ ավելին »

Արարատյան քննարկումներ՝ նարեկաբուժության մասին

Արարատյան քննարկումներ՝ նարեկաբուժության մ...

Մայիսի 22-ին ԱՀԹ առաջնորդարանում գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի ունեցավ հանդիպում հոգեթերապևտ, բժշկական գիտությունն... Կարդալ ավելին »

Վերջին զանգն Արարատյան Հայրապետական թեմում

Վերջին զանգն Արարատյան Հայրապետական թեմում

Մայիսի 22-ին Վերջին զանգի առթիվ ԱՀԹ առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ.Պարթև քահանա Մուրադյանն այցելեց Երևանի Գ.Մարգարյանի ան... Կարդալ ավելին »

Համբարձման տոնը Հրազդանի կիրճում

Համբարձման տոնը Հրազդանի կիրճում

Մայիսի 14-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի երիտասարդները միությունների համակարգող Տ.Պետրո... Կարդալ ավելին »

Օրվա խորհուրդը

Մայիսի 29

Մայիսի 29
Ամեն տեսակ փորձություն անփորձությունից է լինում` Աստծու նախախնամությամբ, որ փորձ ձեռք բերենք, նաև մեր տկարության պատճառով, որովհետև մեր խնդիրներին հաճախ քրիստոնեաբար չենք վերաբերվում:
Հռոմ. 2: 2-11
Մատթ. 8: 18-27

Առաջիկա եկեղեցական տոնը

2015-05-31

Եղիա մարգարեի հիշատակության օր

Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, որ հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով: Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ և Դ գրքերում: Եղիա մարգարեի անունը հիշատակում են ավետարանիչները: Թագավորաց գրքում գրված է, թե ինչպես Եղիան, իբրև Աստծո խոսքի ճշմարիտ բանբեր, Տիրոջ տնօրինությամբ հայտնվում է հավատուրաց Աքաաբի առջև և հայտարարում սպասվող երաշտի մասին:

Կատարվում է Եղիայի մարգարեությունը և երեք տարի անց մարգարեն կրկին ներկայանում է Աքաաբին: Ապացուցելով կռապաշտների անզորությունը, Եղիան աղոթքով վառում է իր ողջակեզի կրակը, ապա դիմելով աստծուն, հորդառատ անձրեւ բերում: Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշարագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն եւ այլն: Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սրբերի շարքում Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված: Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող միայն կիրակի օրը:

Հեռուստահաղորդումներ

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի քարոզը Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնի առթիվ Մայր Աթոռում մատուցված պատարագի ժամանակ

Այսօր բացառիկ օր է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար և ողջ հայության կյանքում: Տոնն է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի: Էջմիածի՜ն…. Հայ ժողովրդի արյան կանչ, խաղաղության աղբյուր, մխիթարության օրրան, հոգեկան լույսի մշտամնա ջահ, աղոթքի բուրվառ և հավատքի տուն: Այստե՛ղ՝ ա՛յս տեղում, մեր եկեղեցու հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչն արցունքի միջից տեսավ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի լուսեղեն էջքը: Եվ Սուրբ Լուսավորչին, ով «աստվածային Հոգու քաղցրախոս քնարն է», հանձնվեց Աստծո Տաճարը կառուցելու բանալին:

Ընտրել Loader

Բաժանորդագրվել