ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

ԿԱՌՈՒՅՑՆԵՐ



Տեղեկատվական բաժին

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինն իրականացնում է տեղեկատվական գործառույթներ հասարակության զանազան շրջանակներին հոգևոր արժեքների, եկեղեցական գործունեությանը իրազեկելու նպատակով:

 

Գրադարան

1991թ. Ազգային գրադարանում տկն. Աստղիկ Ղափլանյանի նախաձեռնությամբ բազմօրինակ հոգևոր գրքերի հիման վրա բացվել է հոգևոր գրականության ընթերցասրահ: 1998թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի (այն ժամանակ` Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ) նախաձեռնությամբ Ազգային գրադարանից բերված բազմօրինակ գրքերի միջոցով (շուրջ 730 միավոր գիրք և պարբերական) հիմնվեց Արարատյան Հայրապետական թեմի գրադարանը:

 
 

Բարեգործական գրասենյակ

Ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակը ստեղծվել է 1993թ.:
Հաշվառման են վերցրվել Արարատյան Հայրապետական թեմի տարածքում (Երևան և շրջակայք) մշտապես ապրող մինչև 18 տարեկան շուրջ 13.000 միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ:

 

Ռադիոծրագրեր

«Շողակն Արարատյան» ռադիոհաղորդումների ծրագիրը ԱՀԹ «Շողակն Արարատյան» ռադիոհաղորդումների ծրագիրը Հայաստանի Հանրային ռադիոյով պարբերաբար և առանց ընդհատումների եթեր է հեռարձակվում 2000 թվականից (հիմնադիր խմբագիր՝ Մ.Քոչարյան): Ռադիոծրագիրն ընդգրկում է երկու՝ «Շողակն Արարատյան» հոգևոր-քարոզխոսական (կիրակի՝ 16.30-ից 17.00, ուղիղ եթեր) և «Մանանա» մանկական հաղորդումները (կիրակի՝ 21.30-ից 21.40):
 

 

Ցերեկային կենտրոն

Քսանմեկերորդ դարասկզբի համայն մարդկության առջև ծառացած ամենասարսափելի մարտահրավերներից մեկը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի խնդիրն է: Ողջ աշխարհին համակած այս տենդը չէր կարող և չշրջանցեց նաև Հայաստանի Հանրապետությունը, որի բազմաթիվ զավակներ, պարբերաբար մեկնելով արտագնա աշխատանքի, ակամա հանդիսացան ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակի ներթափանցման աղբյուր:

 

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Պատմությունը ցույց է տալիս, թե ազգերի կյանքի համար ոչ մի բան այնպես վտանգավոր չէ, ինչպես անհավատությունը և անբարոյականությունը: Սովն ու սուրը, հալածանքը միայն ժամանակավոր վտանգներ են, այնինչ բարոյական անկումը ժողովրդի մահվան նախանշան է: