Վկայագրեր ստացան կիրակնօրայս դպրոցների շրջանավարտները

Վկայագրեր ստացան կիրակնօրայս դպրոցների շրջ...

Հունիսի 26-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնության վկայագրեր հանձնեց թեմի կիրակնօրյա դպրոցների... Կարդալ ավելին »

Շնորհակալագրերի հանձնում հունիսմեկյան միջոցառումների...

Շնորհակալագրերի հանձնում հունիսմեկյան միջո...

Հունիսի 26-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ իրականացված ծրագրեր... Կարդալ ավելին »

Նավասարդ Սրբազանը հանդիպեց Նոր Նորքի համայնքի անդամն...

Նավասարդ Սրբազանը հանդիպեց Նոր Նորքի համայ...

Հունիսի 23-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար և ս. Սարգիս ... Կարդալ ավելին »

Մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական...

Մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բա...

Հունիսի 23-ին Արարատյան Հայրապետական թեմում մեկնարկեց Մենք մեր զինվորի կողքին ենք բարեգործական երկրորդ ծրագիրը, որն իրականացվում է 2014թ.... Կարդալ ավելին »

Կիրակնօրյա դպրոցների 76 շրջանավարտների քննական հարցա...

Կիրակնօրյա դպրոցների 76 շրջանավարտների քնն...

Հունիսի 22-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ առաջնորդարանում անցկացվեց Քրիստոնեական դաստիարակո... Կարդալ ավելին »

ԱՀԹ «Զանգակներ» համախմբի ելույթը երաժշտության միջազգ...

ԱՀԹ «Զանգակներ» համախմբի ելույթը երաժշտութ...

Հունիսի 21-ին երաժշտության միջազգային օրվա առթիվ ԱՀԹ Զանգակներ համախումբը Մշակույթի նախարարության ու Ֆրանսիայի դեսպանատան հրավերով համերգ... Կարդալ ավելին »

Ս. Սարգսին նվիրված նոր խաչքար Նոր նորքի ս. Սարգիս եկ...

Ս. Սարգսին նվիրված նոր խաչքար Նոր նորքի ս....

Հունիսի 20-ին ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ.Սիոն եպիսկոպոս Ադամյանի օծվեց ԱՀԹ Նոր Նորքի ս. Սարգիս եկեղեցու բակում տեղադրված խ... Կարդալ ավելին »

Բյուրավանի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման 1...

Բյուրավանի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վ...

Հունիսի 20-ին Հայ Եկեղեցին նշում է ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Այդ օրը ԱՀԹ Բյուրավանի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօ... Կարդալ ավելին »

Մեկնարկում է զինվորներին ուղղված բարեգործական երկրոր...

Մեկնարկում է զինվորներին ուղղված բարեգործա...

Մեկնարկում է զինվորներին ուղղված բարեգործական երկրորդ ծրագիրը Մենք մեր զինվորի կողքին ենք. Արարատյան Հայրապետական թեմը սկսում է Մենք մեր ... Կարդալ ավելին »

Խաչքարի օծում ԱՀԹ Նոր Նորքի ս. Սարգիս եկեղեցում

Խաչքարի օծում ԱՀԹ Նոր Նորքի ս. Սարգիս եկեղ...

Հունիսի 20-ին՝ 13.00, կօծվի ԱՀԹ Նոր Նորքի ս. Սարգիս եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Այն նվիրված է ս. Սարգսին, և եկեղեցուն նվիրաբերվել ... Կարդալ ավելին »

Հունիսի 20-ին ԱՀԹ Բյուրավանի ս. Գրիգոր Լուսավորիչ եկ...

Հունիսի 20-ին ԱՀԹ Բյուրավանի ս. Գրիգոր Լու...

Հունիսի 20-ին՝ Հայ Եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Այդ օրը ԱՀԹ Բյուրավանի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերա... Կարդալ ավելին »

Նավասարդ սրբազանն օրհնեց Դավիթ Գասպարյանի գրչի և խոս...

Նավասարդ սրբազանն օրհնեց Դավիթ Գասպարյանի ...

Հունիսի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյա... Կարդալ ավելին »

Վախ և երկյուղ

Չկա մարդ, ով վախ չունենա. բոլորն էլ ինչ-որ բանից վախենում են: Հաճախ վախի հետևանքով պատրանքն ու իրականությունը խառնվում են իրար, երբ մարդ չի կարողանում դրանք իրարից զատել:

Վախը մարդկային հոգու տկարության դրսևորումն է: Հոգու տկարություն ասելով հասկանում ենք մարդու խոցելիությունն ու թերահավատությունը: Թերահավատ մարդը չի կարող դիմակայել չարի փորձություններին:

Կարդալ ավելին »

Պատասխանատվությունը՝ հոգևոր կյանքի հիմք

Հաճախ ենք շփոթում պարտականությունն ու պատասխանատվությունը մեկը մյուսի հետ. իրականում դրանք լիովին տարբեր արժեքներ են՝ պատասխանատվությունը կարող է դրսևորվել պարտականությունները կատարելիս:

Կարդալ ավելին »

Անհատի կրոնը. քրիստոնեությունն ու անհատականությունը

Մարդկային կյանքի ամբողջ ընթացքը հիշեցնում է պայքար. մի դեպքում պայքարում ենք մեկ թիզ հող ավել ունենալու, մյուս դեպքում` մեր իրավունքների, սկզբունքների, պաշտոնի, դիրքի և այլնի համար: Հաճախ պայքարում ենք նաև մեր անարդարությունը արդարություն ներկայացնելու համար, պայքարում ենք կռապաշտության դեմ՝ ինքներս հետևելով կռապաշտությանը:

Կարդալ ավելին »

Երբ դժվարանում ենք հավատալ Աստծուն

Հավատքը մեր կյանքի ամենակարևոր իրողությունն է: Յուրաքանչյուրս էլ առիթ ունենում ենք մտածելու՝ արդյո՞ք ամուր ու հաստատուն ենք մեր հավատքի մեջ և որքանո՞վ է մեր հավատքը կենդանի: Այս հարցերի պատասխանները որոնելիս կանգնում ենք մեկ այլ հարցի առաջ. ի՞նչ է հավատքը. միջո՞ց, թե՞ նպատակ:

Կարդալ ավելին »

Ծուլության վտանգավոր հետևանքները

Մեր առօրյա կյանքում հանդիպող շատ խնդիրների և դժվարությունների հիմքում ընկած է ծուլությունը: Եթե ավելի ուշադիր ու հետևողական լինենք, ապա կնկատենք, որ հոգևոր կյանքում մեր անհաջողությունները մեծ մասամբ կապված են հենց ծուլության հետ:

Կարդալ ավելին »

Հիսուս Քրիստոս՝ որպես օրինակ ծառայության

Հիսուս Քրիստոս իր կյանքով ու գործով մեզ սիրո և դրանից բխող ողորմության, հոգատարության լավագույն օրինակն է տալիս: Նա առանձնակի հոգածություն ու խնամատար վերաբերմունք է ցուցաբերում կարիքավորների նկատմամբ: Այս առումով առանձնահատուկ է Ղուկասի ավետարանը, որ ընդգծում է Հիսուսի կարեկցանքը բոլոր նրանց հանդեպ, ովքեր լավ հասարակությունից դուրս են գտնվում: 

Կարդալ ավելին »

Աշխարհի յոթ հրաշալիքները

Մի օր դպրոցում դասի թեման էր «Աշխարհի յոթ հրաշալիքները»: Աշակերտների առաջադրանքն էր նկարագրել աշխարհի յոթ հրաշալիքներն իրենց տեսակետից: Երբ ուսուցիչը հավաքեց աշակերտների տետրերը, նկատեց, որ մի աշակերտուհի դեռ չէր ավարտել աշխատանքը, և հարցրեց, թե արդյոք նա օգնության կարիք չուներ:

Կարդալ ավելին »
Նրանց կարելի է անվանել նվիրյալներ…

Նրանց կարելի է անվանել նվիրյալներ…

Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախմբի գեղարվեստական ղեկավար, օպերային երգչուհի Լիլիթ Գրիգորյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացավ երեխտագիտության մեդալի: Թե ինչպես ձևավորվեց համախումբը, ինչ ընթացք ունեցավ, պատմում է Լիլիթ Գրիգորյանը:

Կարդալ ավելին »
Դավիթ Նավասարդյան. «Անհրաժեշտ է ընթերցել Ս. Գիրքը, աղոթել և հավատալ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին»:

Դավիթ Նավասարդյան. «Անհրաժեշտ է ընթերցել Ս. Գիրքը, աղոթել և հավատալ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին»:

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է «Մոշն Թայմ» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Նավասարդյանը:

Կարդալ ավելին »
«Միակ վայրը, որտեղ կարող ես թեզ թույլ տալ չխաղալ՝ հոգևոր տիրույթն է». Վահան Արծրունի:

«Միակ վայրը, որտեղ կարող ես թեզ թույլ տալ չխաղալ՝ հոգևոր տիրույթն է». Վահան Արծրունի:

Ե՞րբ զգացիք Աստծո զորությունը:
Երբ ապրում ես եկեղեցու բակում, ոչինչ չի մնում անել, քան դառնալ այդ եկեղեցու հավատավոր զավական ու հետևորդը և կրել այդ զորությունը գիտակցաբար: 
Աստծո զորությունը միշտ էլ ուղղորդում է հավատացյալին՝ անկախ նրանից նա զգում է դա, թե՝ ոչ: 
21 տարեկանում մկրտվեցի՝ զգալով մկրտության խորհուրդի իմաստն ու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Այն ժամանակ շատ քչերն էին այդ քայլին գնում, որովհետև հասարակության կարծիքը միանշանակ չէր: Սակայն ինձ դա չմտահոգեց:

Կարդալ ավելին »
Արմեն Մաղաքյան. «Շատ կարևոր է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելը, հավատքի մեջ զորանալը, աղոթելը, Ս. Գիրք ընթերցելն ու Աստծուն շնորհակալ լինելն այն բոլոր շնորհների համար, որ Նա մեզ պարգևել է»:

Արմեն Մաղաքյան. «Շատ կարևոր է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելը, հավատքի մեջ զորանալը, աղոթելը, Ս. Գիրք ընթերցելն ու Աստծուն շնորհակալ լինելն այն բոլոր շնորհների համար, որ Նա մեզ պարգևել է»:

Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ եք: Ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ի՞նչ ծրագրեր կան ապագայում:


Բարեգործական ծրագրեր իրականացնելիս, հատկապես այն ծրագրերը, որոնք կատարվում են ի պայծառություն Հայ Առաքելական եկեղեցու, առաջնորդվում եմ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետևյալ պատվիրանով. «Երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը»: Տա Աստված, որ միշտ կարողանանք մեր մասնակցությունը բերել մեր եկեղեցու շենացման գործին:

Կարդալ ավելին »
Տարոն Մարգարյան. «Կարծում եմ, մարդկային կյանքն ինքնին յուրօրինակ զրույց է Աստծու հետ. մեր վարքը, մեր գործերն այդ զրույցի դրսևորումներն են»

Տարոն Մարգարյան. «Կարծում եմ, մարդկային կյանքն ինքնին յուրօրինակ զրույց է Աստծու հետ. մեր վարքը, մեր գործերն այդ զրույցի դրսևորումներն են»

Որպես Երևանի քաղաքապետ, որքանո՞վ եք կարևորում եկեղեցի կառույցի դերը մեր քաղաքում:
Հայ ժողովուրդն աշխարհի թերևս եզակի ժողովուրդներից է, ում կյանքում եկեղեցին իսկապես բացառիկ նշանակություն ունի: 

Կարդալ ավելին »

Ինչպե՞ս հասկանալ այս տողերը. «Իսկ Ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնել. այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու» (Մատթ. 5: 39):

Այսօր Քրիստոսի այս պատվիրանը, ցավոք, մեկնաբանվում է չափազանց թյուր ձևով: Իսկ այն ընդամենը խոսում է բռնությանը բռնությամբ պատասխանելու անմտության մասին, երբ խոսքը հոգու փրկության մասին է:
Մեջբերած խոսքում Քրիստոս կոչ է անում ներողամտության: Հնում և այսօր այտին հարվածել` նշանակում է մահացու վիրավորանք հասցնել: Եվ եթե դու կարողանում ես քո մեջ ուժ գտնել և անմիջապես չպատասխանել վիրավորանքին վիրավորանքով և անգամ պատրաստ ես երկրորդ անգամ լսելու կամ ստանալու վիրավորանք, ապա վստահ եմ, որ քո սթափ պահվածքը կսթափեցնի նաև դիմացնին՝ նրան, ով վիրավորում է, քանի որ քրիստոնյան օրինակ պետք է դառնա իր ներողամտությամբ, համբերատարությամբ:
Սակայն դիտարկենք նաև այն պահը, որ Ձեր խոնարհությունը՝ մարգարիտը, ոտնահարվում է խոզերի կողմից՝ այսինքն դիմացինը երկրորդ անգամ է հարվածում և պատրաստ է էլի ու էլի հարվածել, ապա պետք չի թույլ տալ, որ քրիստոնեական հեզությունը ոտնակոխ դառնա…
Աստվածաշունչը հաստատում է. «Ովքեր հեզ են, նրանք կժառանգեն երկիրը և կզվարճանան մեծ խաղաղության մեջ» (Սաղ. 36: 11), «Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն» (Մատթ. 5: 5): Բայց ո՞վ է ասել, թե հեզերը նրանք են, ովքեր չեն հակառակվում չարին: Հեզերը Աստծու կամքին հնազանդվողներն են: Դրանում է քրիստոնեական հեզության իմաստը: Չարի առջև հեզ լինելը տհաճ է Աստծուն և չի կարող մատուցվել որպես քրիստոնեական հեզության օրինակ: Նույն ինքը Քրիստոս եկավ հաստատելու ոչ թե «խաղաղություն, այլ՝ սուր»՝ հոգևոր սուր, որը բաժանում է բարին չարից:


Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Ի՞նչ կրոնական ուղղության էր հարում Հովհաննես Մկրտիչը, որն օծեց Քրիստոսին, ի՞նչ նշանակություն ուներ այդ արարողությունը:

Ս. Հովհաննես Մկրտիչն այն մարգարեն էր, ով պետք է հարդարեր Տիրոջ ճանապարհները՝ Նրա առջևից ընթանալով և վկայելով Նրա մասին, ըստ Եսայի մարգարեի. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը և հարթեցեք Նրա շավիղները» (տես Մատթ. 3: 1-4)։ Նա մանկուց մեծացել էր անապատում, որովհետև Եղիսաբեթը՝ նրա մայրը, նրան փախցրեց Հերովդեսի զինվորներից, քանի որ Հերովդեսը հրամայել էր սպանել Բեթղեհեմի բոլոր մանուկներին՝ երկու տարեկանից ցածր։ Մեծանալով՝ նա անդամակցեց Քումրանի վանական միաբանությանը, սակայն իր հատուկ առաքելության կոչումով չեր հարում որևէ այլ ուսմունքի կամ կրոնական ուղղության, այլ՝ նախապարաստվում էր Տիրոջը մկրտելու։ Սուրբ Հոգին նրա վրա էր, և երբ նա եկավ Հորդանան՝ մկրտելու, ժողովուրդը ընդունեց նրան որպես մարգարե։ Երբ Տերը եկավ նրանից մկրտվելու, նա Սուրբ Հոգով ճանաչեց Նրան և վկայեց, որ Նա է Քրիստոսը (տես՝ Հովհ. 1: 29-34)։
Տերը մկրտվեց Հորդանանում, որպեսզի վերցնի աշխարհի մեղքը, ինչպես վկայեց Ս. Հովհաննես Մկրտիչը։ Իսկ Ս. Բարսեղ Կեսարացու վկայությամբ՝ Նա ոտնակոխ արեց սատանայի գլուխը, որովհետև արդար և անարատ լինելով՝ Իր վրա վերցրեց մեղավոր մարդկության մեղքի պատասխանատվությունը։
Իսկ օծման մասին ասեմ, որ Նա Ինքը Օծյալ Տերն է՝ Քրիստոսը։ Նրա մասին այսպես է վկայում Ս. Ղուկաս Ավետարանիչը. «Այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ Օծյալ Տերն է» (Ղուկ. 2: 11)։ Ուստի Ս. Հովհաննես Մկրտիչը չօծեց Նրան, այլ՝ մկրտեց, և դրա համար էլ կոչվում է Մկրտիչ։


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Շատ անգամ հոգևորականներն հորդորում են Սուրբ Գրքի ընթերցումն սկսել Նոր Կտակարանից։ Ճի՞շտ է դա։

Անշուշտ, ճիշտ են վարվում, որովհետև քրիստոնյաների համար Աստվածաշնչի մուտքը համարվում է Ավետարանը։ Աստվածային արքայության, փրկության, Կենաց ճանապարհի դուռը Քրիստոսն է, բնականաբար Աստվածաշնչի մուտքն էլ Նոր Կտակարանով պիտի լինի, հատկապես նրանց համար, ովքեր առաջին քայլերն են կատարում հոգևոր կյանքում։ Նոր Կտակարանն ավելի մատչելի է հատկապես նրանց համար, ովքեր քրիստոնյա են և ուզում են մերձենալ Աստծուն։ Նոր Կտակարանով բացվում (բացատրվում) է Հին Կտակարանը, այլապես այն կարող է թվալ սոսկ հրեական պատմություն։


Օրհնությամբ՝ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

 Ինչո՞ւ Հիսուս խաչի վրա ասաց. «…Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27:46):

Քրիստոս խաչի վրա գամեց մարդկության բոլոր մեղքերը, նաև այն մեղքը, որը կարելի է կոչել աստվածթողություն, որ մարդկանց թվում է, թե Աստված իրենց թողել է: Իրականում մարդիկ են հեռանում Աստծուց: Որպեսզի մարդկանց երբևէ չթվա, թե Աստված հեռացել է իրենցից, Քրիստոս այդ խոսքերն ասաց՝ դառնալով հուսահատ մարդու վերջին խոսնակը: Քրիստոնյան պետք է միշտ վստահ լինի, որ Աստված երբևէ իրեն չի թողնի, նաև Աստծուն ավելի մոտ լինելով՝ վատ արարքներ չկատարի և չհեռանա Աստծուց:


Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

4. Ի՞նչ է Ճրագալույցի Սուրբ Պատարագը:

Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցվում է տարին 2 անգամ ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների նախորդ օրը երեկոյան: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագները տուն են տանում՝ որպես Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության կենարար Լույսի խորհրդանիշ:


Հարգանքով՝ «Իմ քահանան» ծրագրի խմբագրություն

5. Ինչո՞ւ եկեղեցական ծեսերը երգվում են, նույնիսկ Աստվածաշունչը երգելով են ընթերցում:

Ցանկացած անհատ իր զգացմունքներն արտահայտում է երգի, բանաստեղծության միջոցով, որոնք ազդում են մարդու ներաշխարհի վրա: Երեխային քնեցնելու համար մայրը «Օրորոցային» է երգում, սիրահարվածն իր սերն արտահայտում է երգի միջոցով: Իսկ մենք, որ հոգևոր աշխարհի հետ գործ ունենք և ամեն օր աղոթական կյանքով ենք ապրում, առավել ևս կարիք ունենք երգով արտահայտելու մեր սերն ու երախտագիտությունն Աստծուն: Աշխարհիկ երգն ամեն տեղ կարելի է երգել, իսկ հոգևորը` աղոթք է, հոգու խոսք: Երբ մարդը հասնում է աղոթական վիճակի, ապա նրա կատարած երգն ամենահաջողվածն է: Բազմիցս նկատել եմ, որ եկեղեցում գտնվող քրիստոնյաները հանդիսատեսի նման են իրենց պահում, այնինչ պիտի իմանան բոլոր հոգևոր երգերը և քահանաների հետ միասին երգեն:


Օրհնությամբ՝ Տ. Կորյուն քահանա Մարտիրոսյան

6. Ինչո՞ւ Ս. Պատարագը գրաբարով է երգվում: Շատերը դժվարանում են հասկանալ՝ գրաբարը չիմանալու պատճառով: 

Ս. Պատարագն աղոթք է, հոգևորականն աղոթում է և ոչ թե ելույթ ունենում, որ ժողովուրդը հասկանա: Ես շատ անգամ գրաբարով օտարերկրացիների համար աղոթք եմ արել, ի՞նչ է, աղոթքը տեղ չհասա՞վ: Առաջնայինը հավա՛տքն է: Կարելի է աղոթքը վերածել աշխարհաբարի, բայց շարականն ինչպե՞ս փոխես: Մեր շարականները կանոնակարգված են: Դրանք մեր եկեղեցու հայրերն են հաստատել, և իրավունք չունենք խախտելու:


Օրհնությամբ՝ Տ. Կորյուն քահանա Մարտիրոսյան

2015-07-02

Եղիսե մարգարեի հիշատակության օր

Եղիսե մարգարեն ապրել է Ն.Ք. 9-րդ դարում, եղել Եղիա մարգարեի աշակերտը և գործել նրա ոգով: Մովսեսից հետո նրան են վերագրվում ամենաշատ հրաշագործությունները: Այդ հրաշագործությունների (թվով՝ 13) և մարգարեությունների մասին պատմվում է Հին Կտակարանի Թագավորաց Գ և Դ գրքերում: Եղիսե մարգարեն շարունակել է հրաշագործել անգամ իր մահվանից հետո: Հին Կտակարանը պատմում է, թե ինչպես Եղիսեի մահվանից հետո մեկ տարի անց նրա գերեզմանում թաղված մարդու դիակը, դիպչելով մարգարեի ոսկորներին, հարություն է առնում:

Առաջիկա եկեղեցական տոնը

2015-07-04

Քրիստոսի 12 առաքյալների և Սբ. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օր

Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները:«Եվ նա իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10:1):  Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբոս (Ալփյան), Շմավոն (Կանանացի) եւ Հուդա առաքյալներն էին նրանք, որոնցից վերջինը եղավ Հիսուսի մատնիչը: Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը: Հավատարիմ Հարուցյալ Հիսուսի վերջին պատգամին, (Տես Մատթ. 28:18-19) առաքյալները Հիսուսի պատվիրանները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, «մկրտեցին նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով», այսպիսով դառնալով Քրիստոսի եկեղեցու հիմնադիրները: Քրիստոսի պատվիրանների ամենամեծ քարոզիչներից է Պողոս առաքյալը, որին քրիստոնյա եկեղեցին ճանաչում է իբրև 13-րդ առաքյալ: Առաքյալների գործունեությանն է նվիրված Աստվածաշնչի Գործք Առաքելոցը: Իսկ Պողոս առաքյալի քարոզչության, անձի ու գործունեության վավերագրեր են նաեւ Պողոս առաքյալի թղթերը, 14 նամակները, հաստատված եկեղեցական համայնքների ու անհատ քրիստոնյաների կողմից: Հայ Առաքելական Եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար Վարդավառից մեկ շաբաթ առաջ, Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը: Հայ եկեղեցու տոնացույցում կան նաեւ առաքյալների հիշատակության առանձին տոներ:
2015-07-05

Բարեկենդան Վարդավառի պահոց

Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը Հայ Եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է, այսինքն` այդ օրը թույլատրվում է ձկնեղեն և կաթնեղեն օգտագործել:
2015-07-11

Հիշատակ հին տապանակի և նոր Սբ. Եկեղեցու տոն

Հին Ուխտի տապանակը Հին կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը: Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով: Տոնը կատարվում է Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթ օրը:
2015-07-12

Վարդավառ: Պայծառակերպություն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) եւ Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները. «Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եւ ահա նրանց երեւացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց եւ ասաց Հիսուսին. «Տե՜ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»: Եւ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեք»: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան եւ սաստիկ վախեցան: Եւ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՜ ելեք եւ մի վախեցեք: Նրանք աչքները բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսա» (Մատթ. 17: 2-8): Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
2015-07-16

Եսայի մարգարեի հիշատակության օր

Եսայի մարգարեն Հին կտակարանի չորս «մեծ մարգարեներ»-ից առաջինն է: Ծնվել եւ գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին: Եսայի մարգարեն վեհությամբ եւ հեղինակությամբ գրված պատգամներ ունի՝ Աստծո, արդարության, մեղքի, կրոնի եւ զանազան հարցերի մասին: Ճկուն միտք ունենալու շնորհիվ, նա Երուսաղեմի չորս թագավորների առաջնորդն է եղել, Աստծո կամքը հայտնելով բազմաթիվ ազգային հարցերի շուրջ: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր Կտակարանները կապող օղակն է: Սուրբ Եսային կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե, Մեսիայի, այսինքն` Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար: Նա ներկայանում է իբրեւ Տիրոջ Հոգուց ուղարկված ծառա. «Աղքատներին ավետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21): Ըստ ավանդության՝ Եսայի մարգարեն նահատակվել է սղոցումով:

Հեռուստահաղորդումներ

Ընտրել Loader

Բաժանորդագրվել