Դավթաշեն, Ս. Նահատակաց եկեղեցի

Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցին կառուցվել է Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Եկեղեցու կառուցումն սկսվել է 1996թ. Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ: Հիմնօրհնեքը կատարվել է 1996թ. հուլիսի 31-ին՝ Գարեգին Ա Կաթողիկոսի  հայրապետության օրոք: Առաջին պատարագը եկեղեցում մատուցվել է 2003թ. ապրիլի 6-ին՝ Գալստյան կիրակի օրը: Ս. Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին: Ռուբեն Գևորգյանը եկեղեցին կառուցել է զոհված ընկերների հիշատակը հավերժացնելու, եկեղեցում Աստծո հետ հաղորդակցվելու, նաև զոհված ազատամարտիկների հոգիների խաղաղության համար աղոթելու նպատակով: Եկեղեցու նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը: Եկեղեցին գմբեթավոր է: Կառուցված է մոխրագույն տուֆից, հատակը, Սուրբ Սեղանը և ավազանը մարմարապատ են: Եկեղեցու գեղեցիկ զարդաքանդակներով փայտե դուռը պատրաստել է Փանոսյանը: Եկեղեցուն կից գործում է ծխական խորհուրդ, որն իրականացնում է զանազան բարեգործական միջոցառումներ՝ այցելություններ ծերանոց, մանկատներ, կազմակերպում ուխտագնացություններ: Եկեղեցուն կից գործում է Երիտասարդաց միություն:  


ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍ