Ինչո՞ւ Կանայի հարսանիքին Հիսուս ջուրը գինու վերածեց

Ինչո՞ւ Կանայի հարսանիքին Հիսուս ջուրը գինու վերածեց

Պաղեստինում հարսանիքը տևում էր մեկ շաբաթ՝ գիշեր ու ցերեկ: Պսակը կատարվում էր աղջկա տանը, ուր երկար կերուխումից հետո հարսանքավորները գնում էին փեսայի տուն: Հարսանիքներին գործածում էին գինու առնվազն վեց տեսակ՝ թեյի կամ զովացուցիչ ջրի իմաստով: Հայտնի չէ, թե որ տեսակն է գործածվել Կանայի հարսանիքին: Կանան Գալիլիայի կենտրոնական քաղաքն էր: Հարսանիքին հրավիրված էին Մարիամն ու Հիսուս, ուր ներկա էին նաև Հիսուսի 5 աշակերտները:  Նշենք հետևյալը.
1. Հուդայի երկրի գինին մաքուր խաղողից էր պատրաստվում:
2. Հարսանքատիրոջ և փեսայի պատիվը՝ վարկն ընկնելու էր, եթե գինին անժամանակ վերջանար, որն համարվելու էր անհոգություն, աններելի հանցանք՝ փեսայի և ամենամեծ անպատվություն՝ հյուրերի համար: Ամուսնացող զույգին մինչև կյանքի վերջ կհիշեցնեին այդ դեպքը: Եվ Հիսուս թույլ չէր տա, որ նրանք կրեին այդ նախատինքը և փրկելու էր նրանց պատիվը: Օգնելու էր նրանց՝ կարիքի ժամանակ, ազատելու այդ նեղությունից ու ամոթանքից:
3. «Ամուսնությունն ըստ ամենայնի հարգելի է, և ամուսնական անկողինը՝ սուրբ» (Եբրայ. 13:4): Հիսուս իր ներկայությամբ օրհնեց, օգնեց ու պատիվ բերեց փեսային: Հիսուսի ներկայությունն արդեն օրհնություն և փառք էր հարսանքատիրոջ համար: Հիսուս պատվեց ու փառավորեց խնջույքը, որն ամենամեծ փառքն ու պատիվն էր հարսի ու փեսայի համար:
Բեռնարդ և Ա. Ռուփերթ պատմաբաններն այն կարծիքին են, որ Բարդուղեմիոս առաքյալն է եղել Կանայի հարսանիքի փեսան:

  • 2021-10-13
×