«Հայ ազգային լուսանկարչությունը 19-20-րդ դարերում»

«Հայ ազգային լուսանկարչությունը 19-20-րդ դարերում»

Մարտի 20-ին՝ ժամը 18.30, սիրով հրավիրում ենք Արարատյան քննարկումների` «Հայ ազգային լուսանկարչությունը 19-20-րդ դարերում» թեմայով: 

Բանախոսը լուսանկարիչ Վահան Քոչարն է: 
Քննարկման ընթացքում նա կխոսի 19-20-րդ դարերի հայ լուսանկարիչների, հայկական լուսանկարչության առանձնահատկությունների մասին: 
Հանդիպումը տեղի կունենա ԱՀԹ առաջնորդարանում (հասցե` Ռ. Իսրայելյան 21` ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու բակում):
Արարատյան քննարկումներ ծրագիրն իրականացնում են «Ծիրանի» մշակութային հանգոյցը և Արարատյան Հայրապետական թեմը՝ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ:

 

Սիրով սպասում ենք բոլորին: 
Մուտքն ԱԶԱՏ է:

  • 2021-08-09
×