Ամփոփում 2014

Ամփոփում 2014

Ռազմական կրթօջախներում, հիվանդանոցներում միջոցառումներ (ծրագրում՝ հոգևորականի օրհնություն, մասնակցություն, Թումանյանի տուն-թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի Ս. Սարգսի բեմականացում, խաղեր, վիկտորինաներ, մրցանակներ):
 

Փետրվարի 10,11, 15
Փետրվարի 10-ին՝ ժ. 13.00-ին, Գուրգեն Մարգարյանի անվան ավագ դպրոց: Օրհնության խոսք՝ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյան:
Փետրվարի 10-ին՝ ժ. 15.00-ին, Մոնթե Մելքոնյանի անվան Ռազմամարզական քոլեջում: Օրհնության խոսք՝ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյան:
Փետրվարի 11-ին՝ ժ. 13.00-ին, Կանազի զինվորական հոսպիտալում: Օրհնության խոսք՝ Տ. Վարդան քահանա Գափոյան:
Փետրվարի 11-ին՝ ժ. 15.00-ին, Թումանյանի տուն-թանգարանում սիրիահայերի համար: Օրհնության խոսք՝ Տ. Վարդան քահանա Գափոյան:
 

Փետրվարի 12-ին՝ ժ. 15.00-ին, Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաօդային ինստիտուտ: Ծրագրում՝ հոգևորականի օրհնություն, երգ ու պար, խաղեր, հարց ու պատասխան, վիկտորինա, մրցանակներ:

 

Փետրվարի 14-ի տոնակատարություններ

Փետրվարի 14-ին՝ ժ.10. 30-ին, Ս. Պատարագ և նորապսակների օրհնություն:
Փետրվարի 14-ին ՝ ժ. 19.00-ից, Մեծ բացօթյա միջոցառում Կարապի լճի տարածքում: 
Ծրագրում` Տ. Պետրոսի օրհնություն, Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբի ելույթ, ուրախ երգեր ու պարեր, դիսկոտեկ, տոնը խորհրդանշող ձիավոր, սիրո յուրահատուկ խոսոտվանությունների մրցույթ մրցանակներով, բացիկներ, փուչիկներ ներկաների համար, հրավառություն: 
Կազմակերպիչ` Երևան հեռուստատեսություն, աջակից` Արարատյան Հայրապետական թեմ, Երևանի քաղաքապետարան, EX production.


Փետրվարի 15-ի տոնակատարություններ

Փետրվարի 15-ին Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
Ամենայն Հայոց Գարեգին II Հայրապետի տնօրինությամբ փետրվարի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվեն Ս. Սարգիս Զորավարի մասունքները: Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի երկրպագության կբերվի նաև 1693թ. Ս. Սարգսում Ավետիս երեց ի կողմից գրված Ավետարանը: 
Փետրվարի 15-ին՝ ժ. 10.30-ից, Ս. Պատարագի ընթացքում ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին և հայցել սրբի բարեխոսությունը: 

 

Ցուցահանդես Գեղագիտության ազգային կենտրոնում

Փետրվարի 15-ին` ժ. 13.00-ին, Արարատյան Հայրապետական թեմը և Գեղագիտության Ազգային կենտրոնը երիտասարդների բարեխոս Ս. Սարգսի տոնին կազմակերպում են պատանեկան տոնական ցուցահանդես:
 

Ցուցահանդես Նկարիչների միության տանը
Փետրվարի 15-ին` ժ. 13.40-ին, Նկարիչների միության տանը կբացվի պրոֆեսիոնալ երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես:
 

Փետրվարի 15-ին՝ ժ.14.30-ին, խաչապտույտ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Սիրահարների այգի՝ հոգևորականների, խաչի, խաչվառի, ձիավորի, թմբկահարների ուղեկցությամբ:
Փետրվարի 15-ին` ժ. 15.30, «Ռեինկարնացիա» խմբի բացօթյա համերգ «Պողոսյան պարտեզներում»: 
Ս. Սարգսի տոնախմբությունն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:


Բոլոր տոնակատարությունների մուտքն ազատ է:
 

Փետրվարի 15-ին ` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի Առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև ժ. 22.00-ն:
Նույն օրը օրհնության կարգ կկատարվի թեմի բոլոր եկեղեցիներում:

  • 2014-08-09
×