Ամփոփում 2015

Ամփոփում 2015

Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույց 

 

Հունվարի 26
ժ. 10.30 
Շենգավիթի մշակույթի տանը սաները պատրաստելու են հուշանվերներ ս. Սարգսի տոնի առթիվ:

 

Հունվարի 27
ժ. 12.00
Ասուլիս առաջնորդարանում ս. Սարգիս զորավորի տոնի կազմակերպման մասին:

 

ժ. 14.30
Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության սաներից հավաքելու են նամակներ զինվորների համար: Հասցե՝ Քանաքեռի շրջանցիկ թունել (Կորեայի ձոր):

 

Հունվարի 29-ին
ժ. 12.00
5-րդ կայազորի Նուբարաշենի զին.ավանի 1-ին և 2-րդ գնդեր: Ծրագրում՝ հոգևորականի օրհնություն, համերգ, խաղեր, հարց ու պատասխան, մրցանակներ:

 

ժ. 13.00
Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 հիմնական դպրոց: Ծրագրում՝ հոգևորականի խոսք, Հովհ. Թումանյանի անվ. թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի ներկայացումներ՝ նվիրված ս. Սարգսին, վիկտորինա, մրցանակներ:

 

ժ. 15.00
5-րդ կայազորի Նուբարաշենի զին.ավան 3-րդ գունդ: Ծրագրում՝ հոգևորականի օրհնություն, համերգ, խաղեր, հարց ու պատասխան, մրցանակներ:

 

Հունվարի 30
ժ. 13.00
Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 ավագ դպրոց: Ծրագրում՝ հոգևորականի խոսք, Հովհ. Թումանյանի անվ. թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի ներկայացումներ՝ նվիրված ս. Սարգսին, վիկտորինա, մրցանակներ:

 

ժ. 14.00
Ցուցահանդես Գեղագիտության ազգային կենտրոնում:

 

ժ. 15.00
Միջոցառում Երևանի կայազորի զինվորական հոսպիտալում: Ծրագրում՝ հոգևորականի խոսք, բժշկության աղոթք, Հովհ. Թումանյանի անվ. թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի ներկայացումներ՝ նվիրված ս. Սարգսին, վիկտորինա, մրցանակներ:

 

ժ. 15.00
Ա. Խամփերյանցի անվան ռազմաօդային ինստիտուտ: Ծրագրում՝ հոգևորականի օրհնություն, համերգ, խաղեր, հարց ու պատասխան, մրցանակներ:

 

ժ. 15:00
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդաց տանը սաների կողմից աղաբլիթի պատրաստման միջոցառում:

 

ժ. 17.00
Միջոցառում «Հալեպ» հայրենակցական բարեսիրական և Համաշխարհային հայկական երիտասարդական «Ոստայն» հասարակական կազմակերպությունների համար: Ծրագրում՝ հոգևորականի խոսք, Հովհ. Թումանյանի անվ. թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի ներկայացումներ՝ նվիրված ս. Սարգսին, վիկտորինա, մրցանակներ:

 

ժ. 17.00
Երևանի Նոր Նորքի ս.Սարգսիս եկեղեցում հանդիսավոր ժամերգություն, որից հետո աղի բլիթի բաժանում երիտասարդներին:

 

ժ.17:00
Խաչերթ Արգավադի ս.Սարգիս եկեղեցուց:

 

ժ. 18.00
Բացօթյա մեծ համերգ Կարապի լճի տարածքում: Մուտքն ազատ է: Կազմակերպիչ` Հ3 հեռուստաընկերություն, աջակիցներ` Արարատյան Հայրապետական թեմ, Երևանի քաղաքապետարան:

 

ժ.18.30
Խոկում Արգավադի ս.Սարգիս եկեղեցում


Հունվարի 31
ժ. 9.45 
Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից եկեղեցի կբերվի 17-րդ դարում Ավետիս երեցի կողմից ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը Սրբի մասունքի հետ ս. պատարագի ընթացքում կդրվի ս. Սեղանին, և հավատավոր ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին ու սուրբ Ավետարանին:

 

ժ. 10.00
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի կբերվի ս. Սարգիս զորավարի մասունքակիր աջը:

 

ժ. 10.30
Ս. պատարագ ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս, Նոր Նորքի ս. Սարգիս և Արգավանդի ս. Սարգիս եկեղեցիներում:

 

ժ. 14.00
Խաչերթ: Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց մասնակիցները Մ. Մաշտոց և Մ. Բաղրամյան պողոտաներով կուղևորվեն դեպի Պողոսյան այգիներ՝ Սիրահարների պուրակ:
 

Ժ.14.00
Արգավանդի ս.Սարգիս եկեղեցու բակում միջոցառում երիտասարդաց միության կողմից, ս. Սարգսին նվիրված մաղթանք- բացիկների մրցույթ, քաղցրաբլիթների բաժանում:


ժ. 15:00 
Խաչերթ: Նոր Նորքի թաղապետարանից դեպի եկեղեցի: Կլինի խաչվառ, ավետարան, ձիավոր, 100 զինվոր Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտից, Նոր Նորքի բոլոր դպրոցների աշակերտները կմասնակցեն: Եկեղեցու բակում երիտասարդների օրհնության արարողություն կկատարվի, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի Հայորդաց տան սաների կողմից համերգային ծրագիր կլինի:

 

ժ. 15.30
Տոնական համերգ «Պողոսյան» պարտեզներում: Համերգային ծրագրի ընթացքում այգու տարածքում կշրջի նվերաբաշխ ձիավորը: Մուտքն ազատ է:


Թեմատիկ նկարագրություն

 

Ս.Սարգիս մրցույթի հայտարարություններ

 

Արարատյան Հայրապետական թեմը և Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի Ուսանողական խորհուրդը  հայտարում են երիտասարդների արագահաս բարեխոս «Սուրբ Սարգսից՝ Տյառնըդառաջ» խորագրով ստեղծագործական ցուցահանդես-մրցույթ:

 

Արարատյան Հայրապետական թեմը և Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցը հայտարում են երիտասարդների արագահաս բարեխոս «Սուրբ Սարգսից՝ Տյառնըդառաջ»խորագրով ստեղծագործական ցուցահանդես-մրցույթ:

 

Արարատյան Հայրապետական թեմը և Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանը հայտարում են երիտասարդների արագահաս բարեխոս «Սուրբ Սարգսից՝ Տյառնըդառաջ» խորագրով ստեղծագործական ցուցահանդես-մրցույթ:

  • 2015-08-09
×