2017 թ. Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույց

2017 թ. Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույց

Փետրվարի 1-9, 2017
Միջդպրոցական ինտելեկտուալ փառատոնի և սպորտլանդիայի իրականացում Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու ծխական համայնքի 6 դպրոցներում:
 

Փետրվարի 7, 2017
18.30. Մնջախաղ: Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքի «Մենք» մնջախաղի ստուդիան Տիկնիկային թատրոնում հանդես կգա ներկայացմամբ: 
 

Փետրվարի 8, 2017
14.00. Սպորտլանդիա: Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու ծխական համայնքի 6 դպրոցների սաները Ղուկասավանի դպրոցում կմրցեն սպորտային խաղերում: 
17.00. Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգևորական Նոր Նորքի թաղապետարանի դահլիճում հանդիպում-զրույց  կանցկացնեն համայնքի բնակիչների, դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ու ավագ դպրոցների սաների հետ: Կներկայացնեն տոնի խորհուրդն ու նշանակությունը:

 

Փետրվարի 9 , 2017


11.00. Հանդիպում ուսանողների հետ: Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևորականները Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալասարանի ուսանողների հետ հանդիպում- զրույցի ընթացքում կխոսեն Ս. Սարգսի տոնի մասին և կպատասխանեն նրանց հետաքրքրող հարցերին:
14.00. Ինտելեկտուալ խաղի ամփոփում: Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու ծխական համայնքի 6 դպրոցների սաները Ղուկասավանի դպրոցում կմասնակցեն ինտելեկտուալ խաղի ամփոփիչ խաղին:
18.20. Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու համայնքը Նոր Նորքի Հայորդաց տան դահլիճում կազմակեպել է համերգ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սաների համար: Ելույթ կունենան Նոր Նորքի Հայորդաց տան սաները: Բոլոր զինվորները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրպետի կողմից նվերներ կստանան: 
18.30. Սիրո Պոեզիա: Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճում երիտասարդաց միության անդամները կազմակերպում են սիրո թեմայով պոեզիայի երեկո:

 

Փետրվարի 10, 2017

13.00. Նկարչական մրցույթի արդյունքների ամփում: ՀՀ Մշակույթի նախարարության հայտարարած նկարչական մրցույթի մրցանակաբաշխությունը կկատարեն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ու ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 
15.00. Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցուց կմեկնարկի Ս. Սարգիսի տոնին նվիրված տոնախմբությունը: Համայնքի մի քանի հարյուր անդամներ մեծ թափորով՝ Խաչի, Ավետարանի ու խաչվառի առաջնորդությամբ, Սրբին խորհրդանշող ձիավորի ուղեկցությամբ կքայլի դեպի քաղաքի կենտրոն: Թափորում կլինեն Սարգիս անունը կրողներ, զինվորներ, ոստիկաններ, դպրոցականներ, զինվորականներ, ոստիկաններ, դպրոցականներ, թմբկահարներ ու շեփորահարներ: 
Քաղաքի կենտրոնական այգում Տերունական աղոթքով և Նավասարդ Սրբազանի ուղերձի ընթերցմամբ կմեկնարկի տոնական համերգը:
16:00.Մ. Սարյանի տուն-թանգարանում Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) և Արարատյան Հայրապետական թեմը կազմակերպում են միջոցառում՝ նվիրված ՝ սիրո և երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին: 
Միջոցառման ժամանակ հոգևորականը կներկայացնի օրվա խորհուրդը, երիտասարդները հանդես կգան երաժշտական կատարումներով, կբաժանվեն աղի բլիթներ, ինչպես նաև տեղի կունենա անականկալ սիրո խոստովանություն: 

Միջոցառմանը կպարգևատրվեն նաև Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կազմակերպած մրցույթի հաղթողները։ Մրցույթին մասնակցելու համար մինչև փետրվարի 9-ը Facebook-ում հրապարակի՛ր քո սիրո խոստովանությունը՝ օգտագործելով #LoveFYCA հաշթեգը և սիրելիիդ կոնտակտային տվյալների հետ միասին ուղարկիր այն Երիտասարդական ակումբների դաշնության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։
Նախաձեռնության աջակիցներն են՝ Արարատյան Հայրապետական թեմը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը:
16.30. Խաչերթ: Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքը կիրականացնի խաչապտույտ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցի - Արգավանդ գյուղ - Հարավ-Արևմտյան թաղամաս - Ս. Երրորդություն եկեղեցի (անդաստանի կարգ բակում) - Արգավանդ գյուղ - Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցի երթուղով: Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
17.00. Նախատոնակ և Հսկման ժամերգություն Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում. եկեղեցի են հրավիրել Սարգիս և Մարտիրոս անունը կրող անձինք: 
18.00. Տոնական երիտասարդական համերգ Կարապի լճում: Արարատյան Հայրապետական թեմի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հ3 հեռուստաընկերությունը կազմակերպում է ավանդույթ դարձած տոնական համերգ՝ հայ էստրադայի աստղերի մասնակցությամբ: Համերգը կմեկնարկի Տերունական աղոթքով ու Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձով: Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորը աղաբլիթներ կբաժանի երիտասարդներին: Ավարտին մեծ հրավառություն կլինի: 
18.00. «Բուկինիստ» գրախանութում կամփոփվի «Իմ գաղտնի գրքաՍեր» խաղը, որի մասնակիցները գրքերով իրենց սիրո խոստովանությունն են արել՝ գրախանութի միջոցով գաղտնի նվեր թողնելով իրենց սիրելիներին: Մասնակիցներին սպասվում են անակնկալներ, նվերներ: Միջոցառումը կմեկնարկի հոգևորականի օրհնությամբ: 
18:30-22:00. Խոկման արարողություն Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում:
 

Փետրվարի 11, 2017
10.30. Ս. Պատարագ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխոնորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան: Ս. Պատարագի ավարտին զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ կկատարվի:
• Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:
• Ս. Սարգիս եկեղեցում արտագրված 17-րդ դարի Ավետարանը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:
13:00. Զինվորների պարգևատրում ԱՀԹ դահլիճում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: 
14:30. Քայլերթ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց: 
15:30. Համերգ Սիրահարների այգում` Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
 

Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցի
11.00. Ս. Պատարագ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում: 
13.30. Մրցանակաբաշխություն: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու երիտասարդաց միության անդամները ներկաներին մաղթանք-պատգամներով քաղցրաբլիթներ կբաժանեն: Տեղի կունենա սիրո բացիկների մրցույթ: Կամփոփվեն համայնքի 6 դպրոցների միջդպրոցական ինտելեկտուալ փառատոնի և սպորտլանդիայի արդյունքները: Հաղթողները կպարգևատրվեն: Ելույթ կունենան երիտասարդաց միության և կիրակնօրյա դպրոցի սաները: Համայնքի անդամները նաև մատաղ կհյուրասիրեն:

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի
10:30. Ս. Պատարագ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում: Հավարտ Ս. Պատարագի զինվորների օրհնության կարգ: 
13.00. Տոնական համերգ: Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ։ Ելույթ կունենան Նոր Նորք համայնքի ու Նորքի Հայորդաց տան գեղարվեստական խմբերը: Բակում կցուցադրվեն դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր:
 

Փետրվարի 13, 2017
18:30. Երիտասարդական երեկույթ Արգավանդի երեկեղեցու երիցատանը՝ «Ս. Սարգիսը՝ երիտասարդների բարեխոս» խորագրով:
 

Փետրվարի 20, 2017
haymedia.am կայքի և Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի կողմից հայտարարված պատանի լրագրողների՝ «Ս. Սարգսի տոնի լուսաբանումը» մրցույթի ամփոփում:

 

ՀՀ Մշակույթի նախարարության կողմից Սուրբ Սարգսի տոնի առթիվ իրականացվող միջոցառումների ծրագիր 

  • 2021-08-09
×