Զատկական առասպելներ

Զատկական առասպելներ

Շատ վաղուց Աստված տարածեց սոսկալի համաճարակ: Մահանում էին ամբողջ գյուղեր, իսկ մարդիկ չգիտեին համաճարակից բուժման ելքը: Այրի մի կին ուներ 10 որդի, համաճարակը խլել էր նրանցից իննին: Կինը շատ էր տառապում և այնքան սրտանց աղոթում Աստծուն, որ Տեըը խղճաց նրան և ասաց, որ կխնայեր նրա որդուն, եթե կինը որդուն հագցներ խաչերով և ծաղիկներով ասեղնագործ շապիկ, որի միջոցով մահվան հրեշտակը կճանաչեր տղային: Այդպիսով կինը և նրա որդին փրկվեցին, սակայն այնժամ կինն ավելի շատ էր տառապում, որովհետև գիտեր, որ համաճարակը շարունակում է հնձել մարդկանց: Նա ցանկանում էր բոլորին հայտնել, թե ինչպես փրկվել մահից, սակայն դրա իրավունքը չուներ, քանի որ Աստված զգուշացրել էր, որ գաղտնիքը մարդկանց հայտնելու դեպքում կինը կմահանար:
 

Մոտենում էր Զատիկը: Տոնից շատ առաջ կինը սկսեց զարդարել ձվերը ներկերով և տալ մարդկանց՝ դրանք օրհնելու և ուտելու: Նա ձվերի վրա նկարում էր խաչեր, ծաղիկներ, տերևներ… Ձվերն այնքան գեղեցիկ էին, որ մարդիկ չէին ուտում, այլ պահում էին իրենց տներում՝ աչքի ընկնող տեղում: Ահա այդ կերպ խելացի կինը մահից փրկեց թե մարդկանց և թե իրեն և իր որդուն:
 

***
Հիսուսի խաչելության օրը աղքատ մի մարդ շուկա էր տանում ձվերով լի զամբյուղը՝ ձվերը շուկայում վաճառելու նպատակով: Խաչը ծանր էր, Հիսուս հևում էր ծանր բեռան տակ: Մարդը Հիսուսի հանդեպ խղճահարություն զգգաց, թողեց իր զամբյուղը ճանապարհի եզրին և շտապեց օգնել Հիսուսին՝ տանելու խաչը մինչև խաչելության վայր: Երբ նա վերադարձավ՝ վերցնելու իր զամբյուղը, տեսավ, որ բոլոր ձվերը ներկված և նկարազարդված էին:
 

Անգլերենից թարգմանությունը` Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×