Տեր Զգոն քահանա Աբրահամյան

 Տեր Զգոն (ավազանի անունը՝ Արմեն) քահանա Աբրահամյանը ծնվել է 1973թ. հոկտեմբերի 31-ին, Երևանում: 1980-1990թթ. սովորել է Երևանի Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում: 1990-1995թթ. սովորել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկավորում» բաժնում: 1995-1996թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում: 1997-1998թթ. աշխատել է ՀՀ Ֆինանսների նախարարության արժեթղթերի և բորսաների տեսչությունում: 1999-2001թթ. աշխատել է Հայփոստի աշխատանքի և վերահսկման վարչությունում: 2001-2003թթ. աշխատել է արտասահմանում:  2003-2005թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում: 2005թ. սեպտեմբերի 18-ին ձեռամբ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 2005 - 2023 թ. հովվել է Երևանի Էրեբունի համայնքը: Զուգահեռ 2013-2016 թթ. ծառայել  է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա: 2016 թ.-ի հունվարից ապրիլ ամիսներին նշանակվել է Կոնդի Սբ, Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ: 2016թ.ից առ այսօր ծառայում է Նորք - Մարաշի Սբ. Աստվածածին եկեղեցում որպես ծիսակատար քահանա: Ամուսնացած է, ունի 3 զավակ: