23
Մայիս

Մաթեմատիկոս եմ, դասավանդում եմ ԵՊՀ-ում: Ինչո՞ւ «Հայր մեր»-ի հայերեն տարբերակում, վերջին բառը` «Ամեն»-ը, չի թարգմանվել, ինչպես ռուսերենում անգլերենում: Ի՞նչ է նշանակում այդ բառը:

«Ամեն» բառն ունի արամեական ծագում, որը նշանակում է «եղիցի», այսինքն` թող լինի: Քանի որ այդ բառն ընդունված է այդպես գործածել և արդեն բոլորին հենց այդ իմաստով հայտնի է, ուստի որևէ լեզվով չի թարգմանվել: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան

Կարդալ ավելին

30
Մայիս

Ինչո՞ւ աղոթել, եթե միևնույնն է` ի վերջո Աստծո կամքն է լինելու:

Ինչո՞ւ ապրել, եթե միևնույնն է` մեռնելու ենք: Նման մոտեցումը մեզ հեռացնում է Աստծուց: Մենք ոչ միայն պետք է աղոթենք, այլ աղոթքներում խնդրենք Աստծո կամքը. «Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է» (Մատթ. 6.10), որովհետև այն բարի է: Այն մարդը, ով ուզում է ապրել Աստծո կամքից դուրս, վաղ թե ուշ կհասկանա, թե ինչ դատարկ և անիմաստ է նրա կյանքը: Իսկ քրիստոնյան, ինչպես Աստծուն սիրող և հավատարիմ զավակ, միշտ կկամենա իր Հոր կամքով ընթանալ...

Կարդալ ավելին