22
Նոյ

Ի՞նչ է կարծիքն այն մասին, որ Աստված մարդու մեջ է, բնության մեջ, արևի լույսի մեջ և այլն, այսինքն, մենք պետք է գտնենք Աստծուն մեր մեջ, այլ ոչ թե վերևում նստած կամ չգիտեմ`ուր: 

Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով և նմանությամբ: Մարդու մեջ Աստծո շունչը կա: Սակայն Աստծո պատկերը մարդը մեղքի պատճառով կորցրեց: Աստծո պատկերն արդարությունն է, սրբությունը, սերը, խաղաղությունը, որը մարդը միշտ փնտրում է: Սուրբ Գիրքը խոսում է Աստծո արքայության մասին: Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Աստծո արքայությունը ձեր ներսում, ձեր մեջ է»: (Ղուկ. 17:21): Մի՞թե Աստված, կամ Աստծո արքայությունը կարող է լինել մի տեղ, որտեղ կա ատելություն, նախանձ, թշնամանք, սպանություն, գողություն, դավաճանություն: Ուրեմն «ձեր ներսում, ձեր մեջ» արտահայտությունն այլ կերպ պետք է հասկանալ: Աստված նույն ինքը՝ Աստծո Միածին Որդին է, որ մարդ դարձավ և իր անձով մարդկային բնության մեջ նորոգեց Աստծո պատկերը: Ուրեմն Աստված մեր մեջ է ասելով՝ ի նկատի պետք է ունենանք Տեր Հիսուս Քրիստոս Մարդուն, Ով մեր մեջ կարող է լինել և սրբել մեղքից: Նրանով կնորոգվենք մեր նախկին Աստվածանման կերպարով: Աստծո արքայությունը մեր մեջ է միմիայն Տիրոջ հետ հաղորդվելու կարողության շնորհիվ: Սրա մասին Ս. Գրիգոր Տաթևացին է ասում, որ Աստված մարդու մեջ երկու հակառակ բնություններ՝ մարմինը և հոգին միավորեց, որպեսզի երբ ժամանակը գա, մարդու այդ հատկությունն օգտագործելով՝ մարդու մեջ դարձյալ երկու հակառակ բնություններ միավորի՝ մարդկայինը և Աստվածայինը: Դա տեղի ունեցավ Տեր Հիսուս Քրիստոսի անձի մեջ, Ում հետ հաղորդությամբ Աստված մեր մեջ է:


Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան