22
Նոյ

Մարդն ինչո՞վ պետք է առաջնորդվի, որ Աստծո կողմից պարգևած ազատ կամքը բարուն ծառայեցնի: 

Ամենակարևորը սիրելն է: Երբ սիրում ես դիմացինիդ, այդ սերը քեզ պարտադրում է կատարել լավը, բարին: Արդեն այդ սիրո զգացողությունը կամ մտահոգությունը դիմացինիդ հանդեպ առաջնորդում է ճիշտ գործելուն: Սիրո մեջ չարություն, նենգություն, նախանձ չկա:


Քրիստոսի մարմնացումը լավագույն օրինակն է: Ինչպես Քրիստոս անսահման սիրեց մարդուն, թեև ֆիզիկական տառապանքներ կրեց, չարչարվեց, սակայն խնդրեց Տիրոջը ներել մարդկանց: Քրիստոսով մարդը մեղքերից մաքրվելու հնարավորություն ստացավ: Քրիստոսի սիրո մեջ որևէ հաշվարկ չկա: Մարդը կարող է Աստծուն սիրել և ուրիշ մարդ արարածի էլ: Եթե մարդը մարդուն չի սիրում, չի կարող սիրել նաև Աստծուն, նա չի իմանա, թե ինչ է սերը:


Օրհնությամբ՝ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան