23
Մայիս

Տատիկս ասում է, որ դրախտում կամ հավիտենական կյանքում մարդիկ, այսինքն` հարազատները, միմյանց չեն ճանաչում: Արդյո՞ք ճիշտ է:

Հավիտենական կյանքի մասին Աստվածաշունչը շատ քիչ տեղեկություն է տալիս: Այնպես որ, ճշգրիտ բան ասել դժվար է: Սակայն Աստվածաշնչի և եկեղեցու Հայրերի գործերի սակավ տեղեկություններից հետևություն անելով՝ կարող ենք ասել, որ, ընդհակառակը, ավելի տարածված է այն պատկերացումը, թե հավիտենական կյանքում բոլոր մարդիկ միմյանց շատ լավ ճանաչելու են: Այն միաբանությունը, որը ունենալու ենք Աստծո հետ, և այն լույսը, որի մեջ ապրելու ենք, անճանաչելի և անհասկանալի որևէ բան չի պարունակում:


Աղթաբար՝ Սուրեն դպիր Ներսեսյան