06
Հունս

Ե՞րբ պահել ծոմ, եթե ուզում ենք զատկական Ս. Հաղորդություն ստանալ:

3 օր շարունակ մատուցվում է Ս. Պատարագ.
1. Ճրագալույցի Ս. Պատարագ
2. Ս. Հարության՝ Զատկական պատարագ
3. Մեռելոցի Ս. Պատարագ


Եթե մարդը առողջ է, ապա կարելի է ուրբաթ երեկոյից պահել ծոմ և շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի Ս. Պատարագին մասնակցելով՝ ստանալ Ս. Հաղորդություն և այուհետև վայելել զատկական ուտեստը: Եթե երկարատև ծոմապահությունը պահել բարդ է, ապա կարող եք ծոմ պահել շաբաթ առավոտից և հաղորդվել Ճրագալույցի Ս. Պատարագին:


Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան