ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

story_img

Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ծնվել է 1957թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում:
1976 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, 1977-79թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1981թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
1984թ. Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին ձեռնադրվել է սարկավագ:
1985թ. գերազանցությամբ ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը` պաշտպանելով «Ս. Հովհան Դամասկացու «Բանք ընդդիմադրականք ի քակտումն հերձուածոց Յակոբիկ Ասորոց» թեմայով ավարտաճառը:
1985-1986թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում` որպես քարտուղար:
1987թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

blog_img

Էրեբունի համայնք (նախագիծ)


Էրեբունի համայնք (նախագիծ)


blog_img

Տեր Ղուկաս քահանա Բալայան (հոգևոր հովիվ)


Ծնվել է 1985 թ. օգոստոսի 13-ին, Երևանում: 2016 թ. փետրվարի 2-ին, ձեռամբ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի, ձեռնադրվել է քահանա:

 

blog_img

Սրբոց Նահատակաց եկեղեցի


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի ունեցավ Երևանի: 
Երևանի Նուբարաշեն համայնքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունն սկսվել է 2012 թվականին: 2015թ. ապրիլի 25-ին տեղի է ունեցել եկեղեցու օծման արարողությունը: 


blog_img

Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան (հոգևոր հովիվ)


Ծնվել է 1988 թ. հունիսի 27-ին, Վայքում: 2012 թ. ապրիլի 21-ին, ձեռամբ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի, ձեռնադրվել է քահանա:

blog_img

Երևան, Նոր Նորք, Առաջին զանգված, Ս. Աստվածածին եկեղեցի


2014թ. հոկտեմբերի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեց նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցու Ս. Սեղանը: Եկեղեցին կառուցվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան–հուշահամալիրի հարևանությամբ:


blog_img

Տեր Աշոտ քահանա Սաֆարյան (հոգևոր հովիվ)


Ծնվել է 1984 թ. հուլիսի 22-ին, Էջմիածնում: Սովորել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանում, Սուրբ Աստվածածին Կիրակնօրյա վարժարանում: 2009 թ. դեկտեմբերի 13-ին, ձեռամբ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ձեռնադրվել է քահանա: Ծառայել է Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

 

blog_img

Մալաթիա-Սեբաստիա, Եռաբլուր պանթեոն, Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցի


Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցին սկսեց կառուցվել 1994թ. երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու կառուցումը հովանավորեցին ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները: Եկեղեցին օծվեց 1998թ.: 


blog_img

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան (հոգևոր հովիվ)


Ծնվել է 1963 թ. փետրվարի 10-ին Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Սովորել է ԼՂԻՄ-ի գյուղատնտեսական տեխնիկումում։ 1992 թ. հունվարի 10-ին ձեռնադրվել է որպես սարկավագ, իսկ փետրվարի 23-ին՝ ամուսնացյալ քահանա: 

 

blog_img

Աջափնյակ համայնք


Աջափնյակ համայնք


blog_img

Տեր Հակոբ քահանա Խաչատրյան (հոգևոր հովիվ)


Տեր Հակոբ քահանա Խաչատրյան (ավազանի անունը Արմեն)