ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

story_img

Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ծնվել է 1957թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում:
1976 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, 1977-79թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1981թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
1984թ. Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին ձեռնադրվել է սարկավագ:
1985թ. գերազանցությամբ ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը` պաշտպանելով «Ս. Հովհան Դամասկացու «Բանք ընդդիմադրականք ի քակտումն հերձուածոց Յակոբիկ Ասորոց» թեմայով ավարտաճառը:
1985-1986թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում` որպես քարտուղար:
1987թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

blog_img

Մալաթիա-Սեբաստիա, Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցի


Հայոց Եղեռնից առաջ Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքում ապրում էր 40.000 մարդ, որից 20.000-ը հայեր էին: Եղեռնից մազապուրծ մալաթիահայերը ցրվեցին աշխարհով մեկ և ապաստան գտան աշխարհի տարբեր երկրներում: 


blog_img

Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյան (հոգևոր հովիվ)


Ծնվել է 1964 թ. հունիսի 26-ին, Էջմիածին քաղաքում: 1990 թ. փետրվարի 18-ին, ձեռամբ Տեր Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի, Ս. Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

 

blog_img

Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյան


Ծնվել է 1951 թ. հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1989 թ. հուլիսի 2-ին, ձեռամբ Տեր Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

 

blog_img

Նորք-Մարաշ, Սուրբ Աստվածածին եկեղեցի


Երևանի Նորք-Մարաշ համայնքի բարձունքին կանգուն է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նախկինում կոչվել է Ս. Մարինոս: Այն գտնվում էր  Երևանի նշանավոր ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին:


blog_img

Տեր Զաքարիա քահանա Ավետիսյան (հոգևոր հովիվ)


Ծնվել է 1974 թ. նոյեմբերի 26-ին, Երևանում: 1999 թ.-ին, ձեռամբ Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

 

blog_img

Տ. Թովմա քահանա Անդրեասյան


Տեր Թովմա (ավազանի անունը՝ Վահան) քահանա Անդրեասյանը ծնվել է 1956թ. սեպտեմբերի 27-ին, Երևանում: 2004թ. հոկտեմբերի 10-ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ձեռնադրվել է քահանա:

blog_img

Տեր Զգոն քահանա Աբրահամյան


Ծնվել է 1973 թ. հոկտեմբերի 31-ին, Երևանում: 2005 թ. սեպտեմբերի 18-ին, ձեռամբ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

 
 

blog_img

Կենտրոն, Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիներ


Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում էր Երևանի Շահար թաղամասում, ներկայիս Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում: Այն Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու նույն ցավալի ճակատագիրն է ունեցել: 


blog_img

Տեր Զենոն քահանա Բարսեղյան (ավազանի անունը՝ Արսեն)


Ծնվել է 1975 թ. դեկտեմբերի 17-ին, Երևան քաղաքում: 2001 թ. փետրվարի 20-ին, ձեռամբ Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

 

blog_img

Տեր Արսեն քահանա Սարոյան


Ծնվել է 16․11․1979թ․ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում։ 2008 թ․-ին ձեռամբ Տ․ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա։

blog_img

Քանաքեռ, Ս. Հակոբ եկեղեցի


Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1679թ. երկրաշարժի ժամանակ կործանված եկեղեցու տեղում, թիֆլիսաբնակ քանաքեռցի մեծահարուստ Հակոբջանի միջոցներով: Ս. Հակոբ եկեղեցու արևմտյան պատին փորագրված է ՌՃԽԴ /1144/, որն էլ համարվում է եկեղեցու կառուցման տարեթիվը:


blog_img

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան (հոգևոր հովիվ)


Ծնվել է 1976 թ. մարտի 20-ին, Երևանում: 2003 թ.-ի մայիսի 18-ին՝ Սուրբ Խաչի Երևման տոնին, ձեռամբ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

 

blog_img

Տեր Գաբրիել քահանա Պետրոսյան


Ծնվել է 1973 թ. հոկտեմբերի 10-ին Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղում: 1998 թ.-ի օգոստոսի 30-ին, ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

 

blog_img

Նոր Նորք, 5-րդ զանգված, Ս. Սարգիս եկեղեցի


Ս. Սարգիս եկեղեցու հիմքերը դրվել են 1998թ. մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում: Եկեղեցին կենտրոնագմբեթ է` հայկական ավանդական ճարտարապետությամբ: 


blog_img

Տեր Նորայր Ավագ քահանա Բաղդասարյան (հոգևոր հովիվ)


Ծնվել է 1956 թ. օգոստոսի 22-ին, Երևանում: 1982 թ.-ին ձեռամբ Տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության նշանակվել Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

 

blog_img

Տեր Վարդան ավագ քահանա Մկրտչյան


Ծնվել է 1950 թ. մայիսի 29-ին, Երևանում: 1983 թ.-ին ձեռնադրվել է սարկավագ, 1984թ.-ին ամուսնացյալ քահանա: 

 

blog_img

Տեր Կարապետ քահանա Կարապետյան


Ծնվել է 1973 թ.-ի մայիսի 4-ին Էջմիածին քաղաքում: 1998 թ.-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: